Loading...

Ինտելեկտուալ,
Ինտելեկտուալ,
Ինտելեկտուալ,

Ժառանգություն,

Զարգացում,
Ներուժ


Ինտելեկտուալ,
Ինտելեկտուալ,
Ինտելեկտուալ,

Ժառանգություն,

Զարգացում,
Ներուժ


Ինտելեկտուալ,
Ինտելեկտուալ,
Ինտելեկտուալ,

Ժառանգություն,

Զարգացում,
Ներուժ


Վերջին նախագծերը

Սարոյան Հաուս

2015 թվականին Սարոյանի տունը գնվել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից՝ առաջիկայում այն տուն-թանգարան վերածելու նպատակով: Հիմնադրամը մտադիր է վերականգնել գրողի տան մթնոլորտը, որպեսզի յուրաքանչյուր այցելու կարողանա ծանոթանալ Սարոյանի ապրելակերպին։

Թանգարանում կառուցվելու է հատուկ կինոսրահ, որտեղ կցուցադրվեն Սարոյանի վերաբերյալ վավերագրական և ճանաչողական ֆիլմեր, ինչպես նաև Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը:

Նախագծի շրջանակներում գործածության մեջ կդրվի նաև saroyanhouse.com վեբ կայքը, որը ներկայացնելու է Վ. Սարոյանի կյանքը և գործունեությունը, պատմելու է տուն թանգարանի առաջիկա գործունեության մասին և ընձեռելու հնարավորություն հետևել թանգարանում կատարվող բոլոր իրադարձություններին: Կայքի շնորհիվ այցելուները կկարողանան վիրտուալ շրջագայություն ունենալ թանգարանում

«Մեկ հայ, մեկ հոդված» արշավ

 


2014 թվականի մարտի 24-ին մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն էր հարստացնել  հայերեն վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով`Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության բոլոր անդամներին:

Արշավի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ բազում արվեստագետների և այլ բնագավառների գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու հայերեն վիքիպեդիայի հարստացման գործում: Արշավին անդրադարձան այնպիսի արտասահմանյան պարբերականներ, ինչպիսիք են BBC-ն, The Guardian-ը և News Week-ը։ Արշավի շնորհիվ հայերեն վիքիպեդիան մեծ տարածում գտավ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, հայերեն վիքիպեդիային միացան բազմաթիվ խմբագիրներ, որոնք մինչ այժմ հոդվածներ են խմբագրում և կիսվում իրենց գիտելիքներով։

Ապարանի «Սուրբ Հակոբ»  եկեղեցու վերակառուցում

2011 թ.-ին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը սկսեց իրականացնել Ապարանի շրջանում գտնվող «Սուրբ Հակոբ» եկեղեցու վերակառուցման աշխատանքները: 2016 թ.-ի մարտին հիմնադրամը հայտարարեց փակ մրցույթ, որի արդյունքում պետք է ընտրվի լավագույն թեմատիկ առաջարկը՝ եկեղեցու պատերը որմնանկարներով ձևավորելու համար: Մրցույթին մասնակցել է վեց նկարիչ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է  նախկինում կատարած իր աշխատանքների նմուշները, ինչպես նաև ապագա որմնանկարների էսքիզները, որոնց հիման վրա պետք է կայացվի որոշումը

Մեր մասին

Գործընկերներ