Loading...

Founder

Extraordinary art team & creative minimalism lovers
Գլխավոր / Հիմնադիր

Արթուր Ջանիբեկյանը հայտնի հասարակական գործիչ և բարերար է: Նա Comedy Club Production-ի հիմնադիրը և գլխավոր պրոդյուսերն է, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավարը։

Արթուր Ջանիբեկյանը Հայաստանում իրականցավող մի շարք կրթական, մշակութային, հայրենասիրական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորն է:

Նա իրականացնում է մասնագիտացված սեմինարներ Մոսկովյան «Сколково» կառավարման դպրոցի ուսանողների համար, «Сноб» բանավեճային ակումբի անդամ է։ 2013 թվականի նոյեմբերի 9-ին դասախոսություն է կարդացել Կոլումբիայի համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների համար «Ռուսական մեդիայի միտումները» թեմայով:

«Մշակութային վերածնունդ» և «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամների հիմնադիրն է, որոնց նպատակն է հայկական ինտելեկտուալ ներուժի բարձրացումը և հարստացումը։

Նրա ջանքերով իրականացվել է Ապարանի շրջանի հայրենի Վարդենիս գյուղի կիսավեր բազիլիկ եկեղեցու հիմնանորոգումը, միևնույն ժամանակ, եկեղեցու հարևանությամբ՝ վաղեմի սրբավայրի տարածքում, կառուցվել է «Սուրբ Նարեկ» մատուռը։ 2013 թվականին գնել և Մատենադարանին ի պահ է տվել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» 16-րդ դարի արժեքավոր ձեռագիրը։

Ա. Ջանիբեկայնը իր գործունեության համար հայրենիքում և արտասահմանում արժանացել է մի շարք պարգևների. 2016 թվականին հունիսի 7-ին դարձել է հեղինակավոր մասնագիտական մրցանակի՝ «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր 2016» դափնեկիր: 2016 թվականին ՀՀ-ում պարգեւատրվել է մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով: